Ոչ թե Գագիկ Ծառուկյանի հետ էինք պայքարում, այլ` համաժողովրդական շարժման. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am– ն այսօր հայտնել էր, «Ազատամարտիկների դաշինքը» մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում է Ազատության հրապարակ տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին։ Այս հանրահավաքին մասնակցելու կոչ էր արել նաև «Հայ Ազգային Կոնգրես»-ը: Մեծ հավաքին մասնակցելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը:

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Գագիկ Ծառուկյանի` հանրահավաքը հետաձգելու քայլը ո՛չ հիացրել է իրենց, ո՛չ էլ հիասթափեցրել:

«Իրենք քաղաքական կուսակցություններ են և իրենք են որոշում: Մենք ոչ մեկի տեղը չենք կարող ասել, թե ով ինչ ձև է մտածում», – նշեց նա:

Մեր այն դիտարկմանը՝ ազատամարտիկները պատրա՞ստ էին պայքարել Գագիկ Ծառուկյանի հետ, Վլադիմիր Առաքելյանը պատասխանեց. «Ոչ թե իր հետ, այլ հայտարարված էր համաժողովրդական շարժում, մենք շարժման կողքն ենք կանգնել, ժողովրդի կողքն ենք կանգնել: Մենք որևէ կուսակցության կողքին չենք, մենք մեր ժողովրդի կողքին ենք», – հավելեց նա:

Ազատամարտիկն ընդգծեց, որ իրենք այսօր պատրաստ են դիմագրավել արտաքին թշնամու ոտնձգությանը և հավելեց. «Չի բացառվում, որ արտաքին թշնամին ոտնձգություն անի Հայաստանի հանդեպ: Եթե թուրքը ոտնձգություն կատարի հայերի և Հայաստանի հանդեպ, մենք պատրաստ ենք հակահարված տալու իրան»:

Անդրադառնալով ԵԿՄ- Ռուբեն Գևորգյան համացանցային պայքարին՝  «Տիգրան Մեծ» գնդի հրամանատարը նախ նշեց, թե չի ցանկանում մեկնաբանել նրանց քայլերը, ապա ընդգծեց, որ բոլորն էլ ազատամարտիկներ են, և պետք է հաշվի առնել արտաքին ազդեցությունները:

«Էսօր թուրքը կցանկանա, որ ստեղծվի մի բան, որ ազատամարտիկները միմյանց հետ գժտվեն, բայց մենք ամեն ինչ կանենք, որ նման բան չլինի: Մենք չլուծված շատ մեծ հարցեր ունենք, չավարտված պատերազմ ունենք: Իրեն ազատամարտիկ համարող ցանկացած մարդ պետք է զերծ մնա իրար հետ վիճաբանելուց», – Վլադիմիր Առաքելյանը:




Լրահոս