Բրիտանուհուն ստիպում են նամակ գրել նրա կոկորդը կտրած նախկին ամուսնուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29-ամյա Նատալի Ալմանին սպառնում է ազատազրկում, եթե նա նամակ չգրի բանտում գտնվող իր ամուսնուն, ով խոշտանգել ու ժամերով ծեծի է ենթարկել նրան իրենց երեխաների աչքի առաջ:

Դատավորը Նատալիին պարտավորեցրել է տարեկան 6 նամակ գրել իր նախկին ամուսնուն՝ Ջասոն Հագիսին, ով 7 ժամ շարունակ ծեծել է ու կտրել նրա կոկորդը փոքրահասակ երեխաների աչքի առաջ: Նամակներում կինը պետք է նախկին ամուսնուն պատմի երեխաների մասին:

Ամուսինը ցանկացել է այլանդակել կնոջ դեմքը, քանի որ վերջինս ցանկացել է բաժանվել նրանից:

Hereford-620x536




Լրահոս