Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ահազանգում է, որ Գյումրիում որոնվում է 13-ամյա Քրիստինե Խաչատրյանը, ով դուրս է եկել տնից ու անհետացել: Ըստ տեղեկությունների՝ վերջինս դեռահասների շրջանում տարածված էմո շարժման անդամ է, և նրա տագնապած հարազատներն աղջկա անհետացումը առավելապես դրանով են պատճառաբանում:
Իսկ Լուսինեն գրել է. «Շատ եմ խնդրում, տեղադրեք այս հայտարարությունը. 13 տարեկան աղջիկ է կորել Գյումրիից: Կապ է ունեցել էմոների հետ: Ուղարկում եմ նաեւ նկարները: Արդեն երկու օր ոչ մի լուր չկա: Միգուցե տեսնողներ լինեն:
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնեք:
Կորել է անչափահաս աղջիկ Գյումրիից: Քրիստինե Խաչատրյանը ընդամենը 13 տարեկան է: Ընտանիքի անդամները հուսահատ վիճակում են: Բոլոր բարի մարդկանց խնդրում եմ տարածել այս նկարը: Շատ եմ խնդրում արձագանքել, եթե ունեք որևէ տեղեկություն: Ընտանիքի անդամները նշում են նաև, որ երեխան կապ է ունեցել ինչ-որ էմոյական խմբավորումների հետ:
Նախապես շնորհակալ եմ բոլորին»: