«Իսլամական պետության» կազմում կա ՌԴ 1700 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ Ռուսաստանի շուրջ 1700 քաղաքացի է ներգրավված. Վաշինգտոնում հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը: Նրա խոսքերով՝ իսլամիստների շարքերում այլ պետությունների ներկայացուցիչների թիվն ավելի շատ է:

«Այս պահին Իրաքում գտնվում է շուրջ 1700 ՌԴ քաղաքացի, և անցած մեկ տարում այդ թիվը գրեթե կրկնակի աճել է»,-լրագրողներին ասել է Բորտնիկովը:

Ինչպես հայտնել է ՌԴ ԴԱԾ ղեկավարը, «Իսլամական պետության» կազմում մինչև 100 երկրից 20 հազար օտարերկրացի է ներգրավված:




Լրահոս