Երեկ՝ հուլիսի 15-ին, ArmLur.am-ի խմբագրություն է դիմել ՌԴ քաղաքացի Վիտալի Կորնեևը։ Նա հայտնել է, որ Երևանի Փավստոս Բուզանդ փողոցում տարածք է վարձակալել, սկսել իր սեփական գործը՝ բացելով 13։20 ժամանցային բարը։ Նա նշել է, որ տարածքի սեփականատեր Արծրուն Շախկյան տարածքն իրենց վարձակալության է հանձնել 80 հազար դրամով, սակայն, անհասկանալի պատճառներով, այնուհետև պահանջել է 500 հազար, 2 մլն 700 հազար, իսկ մայիսին 4 մլն դրամ և ևս 100 դրամ ձմռան ծախսերի համար։
Տարածքի սեփականատեր Արծրուն Շախկյանը փաստաթղթերով ներկայացավ ArmLur.am-ի խմբագրություն՝ հերքելով ՌԴ քաղաքացի Վիտալի Կորնեևի պնդումները։ Շախկյանը նշում է՝ բիզնեսն իրենն է եղել, որի տնօրեն նշանակել է Վիտալի Կորնեևին՝ 100 դրամ աշխատավարձով։
Նշենք, որ աշխատանքային պայմանագիր առկա է, սակայն տարածքի վարձակալության պայմանագիր չի կնքվել։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























