Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են ընդդիմության երթից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճանաչել կրկնակի ադմինիստրատիվ օրինախախտման համար և նրան ձերբակալել 15 օրով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մետրոպելիտենում չարտոնագրված բողոքի ցույցի քարոզչություն իրականացնելու մեջ: Այժմ, ինչով էլ որ ավարտվեն երթի անցկացման վայրի շուրջ ընդդիմության բանակցությունները, Նավալնին դրան չի կարողանա մասնակցել:

Gazeta.ru-ն նշում է, որ նաև կարող է բարձրացվել «Կիրովոլեսի» գործով Նավալնիի պայմանական ազատազրկումը իրականի փոխարինելու հարցը:

Կիրակի օրը՝ փետրվարի 15-ին, ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր թռուցիկներ բաժանելու ժամանակ: Թռուցիկներում կոչ էր արվում մասնակցել «Գարուն» հակաճգնաժամային երթին:

Իրավապահ մարմինները համարում են, որ նրա գործողությունները կարելի է համարել որպես ցույցերի մասին օրենքի խախտում:




Լրահոս