Ֆրանսիայի ֆուտբոլի լիգան 2 խաղով որակազրկել է ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Ֆուտբոլիստը որակազրկվել է հունվարի 25-ին կայացած «Սենտ Էթյենի» հետ խաղում կիսապաշտպան Ռոմեն Ամումայի հետ կոպիտ խաղի պատճառով: Նա այդ խաղում ստացել էր դեղին քարտ, սակայն հանդիպումից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի լիգան որոշել էր քննարկել դրվագը:
Այսպիսով՝ Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության՝ «Մոնակոյի» և Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակիչի խաղերը: