Մոլորակի ամենատարեց նախագահն իր տարեդարձը կտոնի մի ամբողջ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր տոնում է իր 91-րդ տարեդարձը:

Այսպես՝ նա դարձել է երկիր մոլորակի ամենատարեց նախագահը:

35 տարի շարունակ երկրի իշխանության գլխում գտնվող նախագահն իր տարեդարձը կնշի մի ողջ շաբաթ, գրում է BBC-ն: Ճոխ տարեդարձը կարժենա շուրջ մեկ միլիոն դոլար:

Հավելենք, որ Զիմբաբվեն համարվում է աշխարհի ամենաաղքատ պետություններից մեկը:




Լրահոս