«Իսլամական պետությունը» Սիրիայում առևանգել է քրիստոնյաների, կոտորել ասորիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներն առևանգել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասիկա նահանգի գյուղերից 90 ասորի. գրում է «Աս-Սաֆիր» լիբանանյան թերթը:

Երկուշաբթի օրը ՍԱՆԱ սիրիական գործակալությունը հայտնել է, որ ԻՊ զինյալներն անսպասելի կերպով հարձակվել են ասորական բնակավայրերի վրա ու այնտեղ կոտորած իրականացրել: Թել-Թամեր շրջանում սպանվել են տասնյակ բնակիչներ, մի քանի հարյուր մարդ ստիպված է եղել փախուստի դիմել հարևան շրջաններ:

Սիրիական գործակալության տվյալներով՝ մեծ թվով զինյալներ, որոնք 2 ամիս շարունակ գրոհում են Էլ-Հասիկա նահանգի շրջանները, Թուրքիայի տարածքով Սիրիա ժամանած վարձկաններ են:




Լրահոս