Խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ ու ասում եք՝ էս 5000 տարի ո՞նց ենք ապրել առանց քեզ. Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդդիմությունը հիվանդ չի, եթե հիվանդ է, մենք բոլորս ենք հիվանդ»: Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ  այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա խիստ որակումներ հնչեցրեց ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին ու նշեց, որ վերջինս կատարելագործված ձևով կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը:

«Սա միանշանակ քաղաքական ճգնաժամ է: Ավելի լավ կլիներ, եթե լիներ կառավարման ճգնաժամ, որովհետև կարելի էր կառավարության ծրագիրը փոխել: Բայց սա զտարյուն քաղաքական ճգնաժամ է: Դրա ցուցիչը, երևակը ԲՀԿ-ի հետ կատարվածն է: Պարզվում է, որ քաղաքական երկրորդ ուժը կարող է ժամերի ընթացքում եթերից վերանալ: Կուզեմ, որ պահի տակ լինի գրված Սերժ Սարգսյանի ելույթը: Ես այդքան հակասահմանադրական, հակաօրինական ելույթ չէի լսել: Դուք խնձորներ եք դրել Սերժ Սարգսյանի թևերի տակ ու ասում եք՝ էս 5000 տարի ո՞նց ենք ապրել առանց քեզ»:

Նրա խոսքով՝ ՀՀԿ նիստում ասվում է` բիզնեսը պետք է տարանջատել, իսկ րոպեներ անց ստեղծվում է հակակոռուպցիոն հանձնաժողով, որ գլխավորում են Հովիկ Աբրահամայնն ու Գագիկ Խաչատրյանը:

ԲՀԿ հանդեպ կատարվածը Հակոբյանը որակեց որպես բռնություն. «Եթե բորդելներ էին, աղջիկներին գնացին բռնեցին, հետո որոշակի հաշտությունից հետո պարզվեց, որ բորդելներ չէին, ձյունանուշիկներ էին: Երկուսենյականոց բնակարանի չափ տարածք ենք, բոլորս բոլորիս ճանաչում ենք, եկե´ք նստենք բաց քննարկենք: Իմ մեջ մեծ տագնապ կա, որ գնում ենք կործանման»:




Լրահոս