Վզկապներով ժողով անելով` մարդկային տեսակն եք կորցնում. Արամ Մանուկյանը` ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարևորեց իրատեսությունը, երբ ԿԲ-ն հայտարարեց, որ այս տարի 4% աճն իրատեսական չէ:

Ա. Մանուկյանը ներկայացրեց «Սոցիալ-հոգեբանական վիճակը Հարավային Կովկասում» թեմայով հարցախույզի արդյունքները, ըստ որոնց՝ երկրի առջև ծառացած թիվ 1 խնդիրը մարդիկ համարում են գործազրկությունը: Քաղաքացիների 30%-ը եկամուտ չունի, 51%-ը` մինչև 100 հազար ունի, բնակիչների 51%-ը պարտք ունի, արտագաղթելու ցանկություն ունի 60%-ը:

«6 անգամ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել, արտագաղթի հանձնաժողովներ, կոռուպցիան ու արտագաղթը պակասե՞լ են»,- հարցրեց Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն ֆինանսավորում է ՀԿ-ների, որոնք, սակայն, պետք է անկախ լինեին, իսկ փողն էլ վերցնում է նախագահականից՝ բյուջեից: Ըստ նրա՝ այսպես ազատություն չի լինի. «Դուք էսպես քաղաքական գործիչ չեք կարող լինել: Մարդկային զարգացումը ժողովրդավարության հիմքն է: Դուք վզկապներով ժողով անելով մարդկային տեսակն եք կորցնում: Ազատությունն ու մարդու անկախությունը պետականության հիմքն են»:




Լրահոս