Տեղի ունեցավ դաշինքի ձևավորում՝ Շարմազանովի դիրիժորությամբ. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարման ճգնաժամի փոխարեն` ոմանք սկսեցին խոսել ընդդիմության մասին: Իմ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ երեկ ՀՀԿ խմբակցության աջակցությամբ տեղի ունեցավ մի նոր դաշինքի ձևավորում՝ Շարմազանովի դիրիժորությամբ», – իր նախագծի ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ փոխադարձ «ջանուղուրբանով» իրար հետ երեկ միավորված գործում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև` մի քանի այլ ՀՀԿ-ականներ: Նրա խոսքով` իշխանությունները համարեցին, որ արդեն չեզոքացրել են ԲՀԿ-ին, ուստի` անկաշկանդ ձևով սկսել են հարձակվել, Զուրաբյանի խոսքով` դիմադրության միակ օջախի՝ ՀԱԿ-ի վրա: Նա վստահեցրեց, որ ժողովուրդը միամիտ չէ և չի հավատալու այդ մարդկանց:

 




Լրահոս