ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի դատավարությունը: Ըստ լրատվամիջոցների՝ դատավարությունն անորոշ ժամանակով հետաձգել է Արայանի փաստաբան Կիմա Սարյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Ես չեմ հետաձգել, ես մինչեւ վերջին պահը իմացել եմ, որ ամսի 15-ին դատ է լինելու, սակայն ինձ տեղեկացրել են, որ դատը հետաձգվել է: Ես շահագրգռված եմ, որ այդ դատավարությունն արագ լինի, ես ինչպե՞ս կարող էի այն հետաձգել»: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Դատաքննությունն արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է, քանի որ վկայակոչված վկաները չեն ներկայանում դատարան: Հավելենք, որ վերջերս Կարեն Արայանը հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, որով իր բողոքն էր արտահայտել:




Լրահոս