Արցախյան մեծ հարսանիքի զույգերին կհատկացվի 62 հազար դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդի միջոցներից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 62 հազար դոլարին համարժեք դրամ` Արցախյան մեծ հարսանիքի 19 զույգերին` 19 երեխայի հաշվով միանվագ գումարներ տրամադրելու նպատակով:

Գործադիր մարմնի հավանությանն է արժանացել 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային եւ երիտասարդական միջոցառումների ծրագիրը: 11 մշակութային եւ 9 երիտասարդական միջոցառումներ իրագործելու համար կհատկացվի մոտ 138մլն դրամ:




Լրահոս