Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը` «Յուվենտուս»-ի հետ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com կայքը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» հետ խաղում:

Մխիթարյանն այդ խաղում  կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Նա կատարել է 46 փոխանցում՝ 84.8 % ճշգրտությամբ, երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, 6 անգամ խլել գնդակը, մեկ անգամ խափանել գրոհը և մեկ դեպքում էլ հաղթել օդային պայքարում:

Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներն էլ  նրա հետ պայքարում երեք անգամ են խախտել կանոնները:




Լրահոս