Փետրվարի 25-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Պարզել է, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1971 թ. ծնված Վաղարշ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:
Վաղարշ Մ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն: