Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում ցույց կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքապետարանն արտոնագրել է ՌԴ Կոմունիստական կուսակցության` մարտի 1-ին կայանալիք ցույցը: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտնել է տարածքային անվտանգության մայրաքաղաքային վարչության ղեկավար Ալեքսեյ Մայորովը:

«Նախապես համաձայնեցվել է Տվերյան բուլվարում ցույցի անցկացումը, ավելի ուշ կորոշվեն ցույցի մասնակիցների թվաքանակն ու այլ կազմակերպչական հարցեր»,- ասել է Մայորովը:

Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները մերժել են «Գարուն» հակաճգնաժամային երթի կազմակերպիչներին մարտի 1-ին Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնել: Արդյունքում` ընդդիմությունը համաձայնել է երթն անկացնել Մարյինո շրջանում:




Լրահոս