Դոնբասում հակամարտությունը կշարունակվի ևս մի քանի տարի. Արսենի Յացենյուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ Դոնբասում հակամարտությունը կշարունակվի ևս մի քանի տարի: Այս մասին երկրի վարչապետը հայտարարել է ուկրաինական հեռուստաալիքներին:

«Այս հակամարտությունը չի ավարտվի մեկ, երկու կամ երեք տարում»,-կարծում է Ուկրաինայի վարչապետը:

Ընդ որում, Մոսկվայում ենթադրում են, որ Դոնբասում օպերացիայի առավել ակտիվ փուլն արդեն ավարտվել է: «Կրակի առավել սուր փուլը՝ փոխհրաձգություններինը, ինչպես երևում է, և մենք բոլորս չափազանց հուսով ենք, որ ավարտվում է»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը «Ռոսսիա 24»-ին տված հարցազրույցի ժամանակ:




Լրահոս