Ինչու են պաշտոնաթող նախագահները ստանում գործող նախագահի աշխատավարձի 70%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նշենք, որ մինչ այս գործող օրենքով` մինչ ՀՀ պաշտոնաթող նախագահի 70 տարեկան դառնալը  գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում է համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ: Այժմ փոփոխությամբ առաջարկվում է օրենքից հանել «մինչև 70 տարին լրանալ բառերը» և այդ ամենը տրամադրել ցմահ:

Երկրորդ փոփոխությամբ սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը, որով նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափը:

Քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հարցրեց, թե ինչու է կենսաթոշակը սահմանվել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:

Հիմնական զեկուցող ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշեց, որ այն ձևավորվել է օրենքի համաձայն, հիմնական կենսաթոշակի չափին գումարվումեն գործակիցներն ու հավելավճարները, հաշվի է առնվում նաև միջազգային փորձը:




Լրահոս