Դադարեցրեք ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը. ԱԺ փոխնախագահը զայրացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում  քվեարկության դրվեց  նաև «Նախագահի վարձատրության, սպասարկման և  անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԱԺ-ն այն ընդունե 96  կողմ, 2 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:  Նշենք, որ այս նախագծով ՀՀ պաշտոնաթող նախագահներին ցմահ արտոնություններ են տրվելու:

Քվեարկություններից անմիջապես հետո ԱԺ պատգամավորները սկսեցին մասսայաբար լքել նիստերի դահլիճը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց նիստերի դահլիճը լքողներին անաղմուկ հեռանալ: «Պահպանեք լռություն, դադարեցրեք ընդդիմություն- իշխանություն երկխոսությունը: Մենք հարգում ենք իրար, առայժմ չեմ ուզում անուններ հնչեցնել»,- հայտարարեց Շարմազանովը:

 




Լրահոս