Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածք էր ստացել Դրեզդենի «Դինամո»-ի հետ գավաթային խաղում, կարող է բաց թողնել առաջնության 24-րդ տուրի` «Համբուրգի» դեմ հանդիպումը:
Մտավախություն կար, որ Ռոյսի վնասվածքն ավելի լուրջ է, սակայն ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ` ֆուտբոլիստի մոտ առկա է ընդամենը մի քանի կապտուկ: