ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ.
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:
Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում:
Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է:
Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում»: