Armenian text to speach

Հայաստանի ԱԺ նախագահն ու Կատարի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 




Լրահոս