Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի առթիվ Եռաբլուրում էր գտնվում նաև Սպարապետի եղբայրը` Արամ Սարգսյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ այս ընթացքում արել է այնպիսի բան, որ ամաչի կամ էլ ստվերի եղբոր հիշատակը:
«Վազգենի երազանքների իրականացմանը հասնելու համար դեռ այն, ինչ որ փորձել եմ, բավարար չէ, սակայն համառորեն շարունակելու եմ, քանի որ Վազգենը միշտ մեր տանն է և մեր հետ է եղել»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում.