Ծանր վիճակում հոսպիտալացվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Նշվում է, որ Խամենեին, հնարավոր է, մարմնի այլ մասերում ևս ուռուցքներ ունի: Որոշ աղբյուրներով՝ Իրանի առաջնորդին 2 տարուց պակաս է մնացել ապրելու: Սակայն պաշտոնական ԶԼՄ-ներն այդ տվյալները չեն հաստատում:
Խամենեին Իրանում Իսլամական հեղափոխության գլխավոր գործիչներից մեկն է, այաթոլլա Խոմեյնի մերձավորը: Երկրի գերագույն ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է Խոմեյնի մահվանից հետո՝ 1989 թվականից:
Խամենեին 2014թ. սեպտեմբեր ամսին շագանակագեղձի վիրահատություն էր տարել, որը բարեհաջող ավարտ է ունեցել: