Ավտովթար` Շիրակի մարզում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա 12-րդ կմ-ի մոտակա ձորակում «Նիսսան» մակնիշի 15QV015 պետհամարանիշով վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ք. Վ.-ի (ծնվ. 1984թ.) դին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիակ տեղափոխող ավտոմեքենային:




Լրահոս