Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակի տեղակայման համար տարածքի փնտրտուքները դեռևս շարունակվում են:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս նշեց` այս պահի դրությամբ մի քանի տարբերակներից կանգ են առել Երևանի Ալավերդյան (ներկայիս Հանրապետության) փողոցի վրա գտնվող տարածքներից մեկի վրա:
«Տարածքը ոչ շատ մեծ է, ոչ էլ շատ փոքր»,- ասաց Բաբայանը:
Հայտնենք` Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո ԲՀԿ նախագահ է ընտրվել խորհրդարանական խմբակցութան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանի` կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարականից հետո կուսակցության գլխավոր գրասենյակը Ծառուկյանին պատկանող Կոնյակի գործարանի տարածքում այլևս չի տեղակայվի: