Գյումրիի կրակոցների հետևանքով վիրավորվածներից 3-ը տեղափոխվել են հիվանդասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով «Գյումրի» ԲԿ տեղափոխված 3 քաղաքացիների` Սմբատ Ղազարյան, Վլադիմիր Հակոբյան, Համլետ Գևորգյան, վիճակը բավարար է, նրանք հիվանդասենյակ են տեղափոխվել:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Իսկ Երանի «Էրեբունի» ԲԿ տեղափոխված երեքի վիճակը շարունակում է մնալ ծանր: Ա. Իսահակյանի խոսքով` երկուսին` Գագիկ Ղազարյանին ու Գագիկ Ղուկասյանին վիրահատել են: Իսկ Կնյազ Ղուկասյանը գտնվում է արհեստական շնչառության տակ:

Նշենք, որ Ոստիկանության լրատվական բաժնից ավելի վաղ տեղեկացանք, որ դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել 5 մարդ, հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից էլ Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրել-պահելու հատկանիշներով:




Լրահոս