Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների, Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետևանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, ևս երեք հայեր վիրավորվել են։ Այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայերի թիվը, այսպիսով, հասավ մեկևկես տասնյակի։
Դամասկոսում հայ կին է զոհվել, եվս երեք հայ վիրավորվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ