Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ ավազակային հարձակում է եղել ՎՏԲ-Հայաստան բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա, որը տեղակայված է Բաղրամյան 2 հասցեում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարձակումն իրականացրած տղամարդը եղել է զինված և գումար է պահանջել:
Մեր տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից: Այստեղից մեզ հայտնեցին, որ բանկի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, ում անունն Աշոտ է (ծնված 1977 թ.): Այս պահին հանգամանքները պարզվում են: