32-ամյա տղամարդու բաճկոնի գրպանում հայտնաբերվել է թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արմեն Գ.-ին:

Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի հոտով չորացված, մանրացված, կանաչ զանգված:

Ըստ Արմեն Գ.-ի՝ զանգվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել իր օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս