Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի, Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ այցն Աստանա հետաձգվել է:
«Իսկապես, երեք երկրների ղեկավարները որոշում են ընդունել մի քանի օրով հետաձգել նշանակված հանդիպումը»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը չի նշել հետաձգման պատճառը: Միևնույն ժամանակ, Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ գագաթնաժողովը հետաձգում են Պուտինի հիվանդության պատճառով. գրում է NEWSru.com-ը:
«Այցը չեղյալ է հայտարարվել, ինչպես երևում է, Պուտինը հիվանդացել է»,- ասել է Reuters-ի զրուցակիցը:
Լուկաշենկոյի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: