Յոհաննեսբուրգում տեղի հեռուստաալիքներից մեկի լրագրողին թալանել են անմիջապես միացված տեսախցիկի առջև՝ ուղիղ եթերից ընդամենը մի քանի րոպե առաջ:
Երկու երիտասարդներ անցնելիս են եղել նկարահանման վայրով, լրագրողի ձեռքին նկատել են հեռախոսն ու երկար չմտածելով` խլել են գաջետը, դրամապանակն ու նոութբուքը, որը դրված է եղել լրագրողի կողքին: Այդ ամենն արվել է ընդամենը մի քանի վայրկյանում:
Ընդ որում, կողոպտիչներն անգամ չեն էլ նկատել, որ ողջ կատարվելիքը տեսագրվել է: Այժմ օնլայն գողերին, ինչպես նրանց անվանել են ԶԼՄ-ները, հետախուզվում են ոստիկանության կողմից: