Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Շառլ դե Գոլի հրապարակում հայտնվել է շոկոլադից պատրաստված արմավենի: 6 մետր բարձրությամբ արմավենին պատրաստվել է Շոկոլադի միջազգային օրվա առիթով: Ակցիայի կազմակերպիչները անցորդներին կոչ են անում կտրվել առօրյա հոգսերից և շոկոլադ համտեսել,-գրում Է RIA Novosti-ին: Արմավենին ունի ընդհանուր 220 կգ քաշով 35 շոկոլադե թերթիկներ, իսկ էկզոտիկ ծառն ամբողջությամբ կշռում է 500 կգ: Քաղցր արմավենու պատրաստման վրա հրուշակագործ Յանուշ Պրոֆուսի ստեղծագործ կոլեկտիվը ծախսել է 300 ժամ:
Շոկոլադե արմավենի՝ Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ