Թուրքիայի խորհրդարանում ընդունված մի շարք դրույթների համաձայն, որոնք ուղղված են երկրի բնակչության անվտանգության ապահովմանը, ժանդարմերիան դուրս է բերվում Զինված ուժերի ենթակայությունից. գրում է թուրքական «Հուրիյեթ» թերթը:
Համաձայն բարեփոխումների փաթեթի ընդունված դրույթների՝ Թուրքիայի ժանդարմերիան կենթարկվի ներքին գործերի նախարարարությանը:
Բարեփոխումների փաթեթն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահի վավերացումից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է այն մասին, որ երկրի ուժային կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում Զինված ուժերի ենթակայությունից ժանդարմերիայի դուրս գալու կապակցությամբ: