Միշել Օբամային կապիկի հետ համեմատած լրագրողն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավարին այն բանից հետո, երբ վերջինս ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային համեմատել է «Կապիկների մոլորակ» ֆիլմի հերոսներից մեկի հետ: Ինչպես հայտնում է New York Times-ը, լրագրող Ռոդներ Ֆիգերոան անհաջող կատակել է El Gordo y La Flaca հաղորդման ժամանակ:

Ֆիգերոան հայտնի է հանրահայտ մարդկանց արտաքինի վերաբերյալ իր մեկնաբանություններով: Հեռուստաշոուի եթերից նա հյուրերի հետ քննարկել է այն վիրուսային տեսանյութը, որում դիմահարդարը շպարի միջոցով հանրաճանաչ մարդկանց նմանակներ է ստեղծում:

«Ահա նայե´ք: Ձեզ հայտնի է, որ Միշել Օբաման «Կապիկների մոլորակի» հերոսուհուն է նման»,- ասել է Ֆիգերոան: Մյուս հաղորդավարները չեն համաձայնվել նրա հետ՝ նշելով առաջին տիկինի գեղեցկությունը:

Ինչպես հայտարարել է հեռուստաընկերության ներկայացուցիչ Ռոզմարի Մերսեդեսը, դրանից հետո լրագրողն անհապաղ ազատվել է աշխատանքից:




Լրահոս