Անհրաժեշտ է բարձրացնել Ռուսաստանի Զինված ուժերի մարտունակությունը, նման կարծիքի է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման անհրաժեշտությունը նա բացատրել է նոր մարտահրավերներով ու ռազմական անվտանգության սպառնալիքներով:
Շոյգուն հավելել է, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել «հյուսիսաին ուղղությամբ կրկին ձևավորված ռազմավարական միավորումների» վիճակին:
Հավելենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով լիակատար մարտական վիճակի են բերվել Հյուսիսային նավատորմը, Արևմտյան ռազմական օկրուգի որոշ միավորումներն ու օդադեսանտային ուժերը: Ստուգումներն ընթանալու են 6 օրվա ընթացքում՝ մարտի 16-ից 21-ը: