Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ Սանկտ Պետերբուրգում:
Ղրղզստանի ղեկավարը հայտնել է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը, ում առողջական խնդիրների մասին լուրերը վերջին շրջանում հեղեղել են ԶԼՄ-ները, իրեն լավ է զգում:
«Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ հետ մեքենայով շրջել է տարածքով, հենց ինքն է եղել ղեկին: Սա ասում եմ, որպեսզի բամբասանքներ չլինեն»,- ասել է Ատամբաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Ղրղզստանի նախագահը նշել է, որ նա ինքն էլ է իր մասին բամբասանքներ լսում ու դա սխալ է համարում:
Իր հերթին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով իր` վատառողջ լինելու մասին շրջանառվող լուրերին, նշել է.«Անհնար է առանց բամբասանքների»: