Ժողովուրդ. Ո՞րն էր գեներալ Փայտյանի ազատման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է. “Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է, գեներալ Արշոն բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր: Ասել է թե՝ բանակի առեւտուրը նրան էր վստահված: Ու փոխանակ բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, օրեցօր ավելացնում էր սեփական “գոլդ համարներով” “Ջիփ”-երի քանակը: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետեւից երթեւեկում էր՝ պատրանք ստեղծելու համար, թե գեներալը “պետական մեքենայով” է երթեւեկում:
Նշենք, որ թեեւ տեղեկություններ կան, թե նա ֆինանսական չարաշահումների համար է պաշտոնանկ արվել, այնուամենայնիվ, Ա. Փայտյանը չի ընդունում այն՝ մտերմիկ շրջապատում հայտարարելով, որ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու նրա նման երիտասարդ, “բանակից չհասկացող” զինվորականներն են իր ,ոտքի տակը փորելե:




Լրահոս