Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը կբացվի աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը, ենթադրաբար, կբացվի ընթացիկ տարվա աշնանը. հայտարարել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վրաստանում ուսումնավարժական կենտրոնի բացումը նախատեսվում է իրականացնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտմանն օժանդակելու հարցում, որը հաստատվել է 2014թ. սեպտեմբեր ամսին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովի ժամանակ:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, երկրի ենթակառուցվածքների գնահատականի նպատակով Վրաստանում է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Այսօր նրանք քննարկել են որոշ մանրամասներ երկրի պաշտպանության գերատեսչությունում:

«Մոտավորապես աշնանը մենք արդեն ծրագրավորել ենք ստեղծել կենտրոնը, այդ գործընթացի համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան»,- հայտարարել է Գիրսիաշվիլին մամուլի ասուլիսից հետո կայացած հանդիպմանը:




Լրահոս