Պետդումայում հրաժարվել են 1 րոպե լռությամբ հարգել Բորիս Նեմցովի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդուման այսօր հրաժարվել է 1 րոպե լռությամբ հարգել Բորիս Նեմցովի հիշատակը, չնայած «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովի խնդրանքին: Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատգամավորներն արդեն հայտնել են իրենց ցավակցությունները:

Նեմցովը, ով նախկինում ՌԴ կառավարությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ այնուհետև` անցել ընդդիմության կողմը, գնդակահարվել էր Մոսկվայում փետրվարի 28-ի գիշերը:

«Չնայած նրան, որ ոչ բոլորն են կիսել նրա քաղաքական տեսակետները, կարծում եմ, որ մարդկային առումով ճիշտ կլիներ հարգել նրա հիշատակը 1 րոպե լռությամբ»,- ասել է Գուդկովը լիագումար նիստին՝ նշելով Նեմցովի քաղաքական նշանակությունը:

Ի պատասխան` Պետդումայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ողբերգության օրը նա անձամբ իր ու բոլոր պատգամավորների անունից ցավակցական հեռագիր է հղել նրա հարազատներին ու մերձավորներին:




Լրահոս