Եթե 90-ականներին Թուրքիան լիներ հզոր պետություն, ապա այսօր չէր լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. փոխանցում է Rosbalt-ը:
Մեկնաբանելով իրավիճակը հարևան շրջաններում՝ Էրդողանը նշել է, որ մի շարք արաբական երկրներում, ինչպես նաև` Հարավային Կովկասում հակամարտություններ գոյություն ունեն:
Նա նշել է, որ եթե 1990-ականների սկզբին Թուրքիան «այսօրվա հզոր պետությունը լիներ», «եղբայրներին օգնելու համար ավելի շատ բան կկարողանար անել»։
Հավելենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: