Armlur.am-ի տեղեկություններով, երեկ` մարտի 16-ին, հանրապետությունում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 48-ամյա բնակիչներից մեկը, ով ազգությամբ եզդի է, ինքնասպան է եղել աներոջը պատկանող անասնագոմում կախվելու միջոցով:
Armlur.am-ի հետ զրույցում Մեծամորի Ատոմնի կոչվող տարածքի բնակիչ Արմենը հայտնեց, որ ինքնասպան եղած քաղաքացին մեկն էր նրանցից, ովքեր ուրիշ տեղերից գալիս են իրենց մոտ սեզոնային աշխատանքներ` հողագործություն կամ անասնապահություն անելու նպատակով: Մեր զրուցակիցը պատմեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ ինքնասպան եղած տղամարդը հովիվ էր: Այլ մանրամասներ նա դժվարացավ հայտնել:
Նշենք, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: