ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս մրցաշրջանից հետո կարող է լքել ֆրանսիական ակումբը: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ նրան ձեռք բերելու գլխավոր հավակնորդն անգլիական «Լիվերպուլն» է:
33-ամյա Իբրահիմովիչի օգնությամբ Բրենդան Ռոջերսը ցանկանում է «Լիվերպուլ»-ի հարձակման գծին վերադարձնել նախկին հզորությունը, որը կար «Բարսելոնա» տեղափոխված ուրուգվայցի Լուիս Սուարեսի օրոք:
Մարտի 15-ին «Բորդոյից» կրած պարտությունից հետո հարձակվողը քննադատել էր ֆրանսիացի մրցավարներին՝ նշելով, որ Ֆրանսիան զզվելի երկիր է եւ արժանի չէ ՊՍԺ-ին: Այս ամենից էլ կարող է օգտվել անգլիական ակումբը: