Գործարարները պարզապես սպասում են, մինչև վիճակը կայունանա. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որևէ ընկերություն, եթե իր բաժնետոմսերը վաճառում է, անկախ նրանից, թե դա հրապարակային է անում, թե` ոչ, տեղեկանում ենք»:  Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, այս մասին նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Իսկ հարցին, թե կառավարությունը մտադի՞ր է վերանայել բյուջեով նախատեսված 4,1 տոկոս աճը, պատասխանեց.

«Դեռևս ոչ: Իհարկե, դժվարություններ կան արտաքին ազդեցությունների հետ կապված, և դա սպասելի էր, որովհետև փոփոխություններ եղան արժույթի շուկաներում: Նաև բնական եմ համարում, որ արտաքին ազդեցության ներքո եղավ արտահանման կրճատումներ, առևտրատնտեսական հարաբերությունների որոշակի դանդաղում: Բայց շուկաներում ընթանում է գների ճշգրտման պրոցես: Գործարարները ոչ թե ներդրումներ չեն անում, այլ պարզապես սպասում են մինչև վիճակը կայունանա Ռուսաստանում ու ԵՄ-ում»,-նշեց նախարարը:




Լրահոս