Ինչ են փնտրում երևանցիները համացանցում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում բոլորիս կյանքում մեծ տեղ է գրավում համացանցը և նրա ընձեռած հնարավորությունները: Մարդիկ այժմ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար ստիպված չեն լինում երկար ժամանակ անցկացնել գրադարաններում, քանի որ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան կարող են շատ արագ գտնել համացանցում իսկ պարզ, մարդկային շփումներին փոխարինում են հայտնի սոցիալական ցանցերը:

Armlur.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե վերջիններս որքան ժամանակ են անցկացնում համացանցում և հատկապես ինչ նպատակով: Պատասխանները սպասելի են. մեր երիտասարդներն այժմ նախընտրում են իրենց ընկերների հետ շփվել վիրտուալ տիրույթում և այնտեղ էլ ստանալ բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները: Սակայն բացառություններ նույնպես եղան. մեր հարցվածների մի մասը պարզ, իրական շփումը երբեք չեն փոխի վիտուալի հետ:




Լրահոս