Սիրիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Facebook-ի «Հալեպահայեր» խմբում գրել է Ռոբերտ Սուլահյանը:
«Սուրիական խորհրդարանը պաշտօնապէս կը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը եւ աշխարհի բոլոր երկիրներէն կը պահանջէ նոյն քայլը առնել որպէսզի նման աղէտներ չկրկնուին:
Մենք որպէս Սուրիահայեր շնորհակալութիւն կը յայտնենք մեր պետութեան օրէնսդիր մարմնին իր առած այս պատմական յոյժ կարեւոր քայլին համար:
Մեր շնորհակալութիւնը նաեւ կ’երթայ մեր սիրելի եւ քաջ 4 համայնքապետերուն` Հալէպ եւ Դամասկոս, որոնք հետապնդեցին այս ճանաչման գործընթացը»,- ասվում է գրառման մեջ:
Այս տեղեկությունը պաշտոնական աղբյուրներից դեռ չի հաստատվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի խորհրդարանում հատուկ քննարկում է անցկացվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: