Սերբիան հրաժարվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիան ծրագրավորում է մնալ չեզոք երկիր ու չի դիտարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բելգրադի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչին:

«Մենք ռազմական տեսանկյունից չեզոք ենք ու մտադրություն չունենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով սերբիական հեռուստաընկերության եթերից:

Դաչիչն ընդգծել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի հետ ավելի վաղ ընդունված համագործակցության ինդիվիդուալ ծրագրից հեռուն չի գնա:




Լրահոս