Այսօր խորհրդարանում Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշել էր, թե որոշման տեքստում կան թերություններ, բայց այն հնարավոր է տեսքի բերել:
Արզումանյանի խոսքով խորհրդարանը չի կարող անմասն մնալ այս գործընթացին.«Ձեր մեծամասնության կողմից ընտրված նախագահ Սերժ Սարգյանը վերջերս խոսում էր Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատարակարարման անթույլատրելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ նրա վրա կրակում են ռուսական զենքից: Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամն ուղղել Ռուսաստանին, թե ինչ ենք մենք զգում, երբ ռուս զինվորը մտնում է հայ ընտանիք և մի ամբողջ ընտանիք բնաջնջում»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Սերժ Սարգսյանը ոչ թե հանրապետականների մեծամասնության, այլ հայ ժողովրդի մեծամասնության ընտրած նախագահն է»: