Վրաերթ Էջմիածնում. մահացել է 27-ամյա երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՎԱԶ-21063” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Վ. Եսայան փողոցի թիվ 61 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Ենոքյանին։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 27–ամյա երիտասարդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս